Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 279 Իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները. 1. Իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 422-րդ հոդվածով. 2. Միության մաքսային օրենսգրքի 422-րդ հոդվածին համապատասխան՝ ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայման հանդիսացող՝ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է Կոմիտեն. 3. Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը ներառում է՝ 1) ազատ պահեստի տիրապետողի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը. 2) ազատ պահեստի շինությունների կամ բաց հրապարակների գտնվելու վայրը. 3) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը. 4) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։ |