Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 23 Ակադեմիայի ֆինանսական միջոցները. 1. Ակադեմիայի ֆինանսական միջոցները ձևավորվում են` 1) Ակադեմիայի գիտական և տնտեսական գործունեությունից, ներառյալ` հանրապետության և արտերկրի իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ պայմանագրային աշխատանքներից, սեփական մշակումների իրացման հետ կապված գիտաարտադրական գործունեությունից ստացված եկամուտներից. 2) իրավաբանական և ֆիզիկական անձանց (ներառյալ` արտասահմանյան) նվիրատվություններից, դրամաշնորհներից, ինչպես նաև կտակներից. 3) Ակադեմիայի գույքի և գույքային իրավունքից ստացած եկամուտներից. 4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից. 2. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից Ակադեմիայի ֆինանսավորման չափերի նվազեցմանը. 3. Իր ֆինանսավորման սահմաններում Ակադեմիան ինքնուրույն է որոշում իր աշխատողների թիվը, նրանց վարձատրության կարգը, ինչպես նաև հատկացվող գումարների ծախսման հիմնական ուղղությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով. 4. Ակադեմիայի համակարգի կազմակերպություններին պետական բյուջեով տրամադրված ֆինանսական միջոցների հատկացումը կատարում է Ակադեմիան: |