Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 101 Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը. 1. Պարտապանին եկամուտներ վճարող անձինք պարտավոր են՝ 1) հարկադիր կատարողի պահանջով հայտնել եկամուտների վճարման հիմքերի, չափի, ժամկետների և պարբերականության վերաբերյալ տեղեկություններ. 2) հարկադիր կատարողի որոշման հիման վրա պահել և Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին, իսկ հարկադիր կատարողի որոշմամբ նախատեսված դեպքում պահանջատիրոջը փոխանցել եկամուտների պահանջվող մասը. 3) պարտապանին եկամուտների վճարման դադարման, ինչպես նաև նոր եկամուտներ վճարելու մասին հայտնել հարկադիր կատարողին. 2. Եթե պարտապանին եկամուտ վճարող անձը չի կատարում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պարտականությունը, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ այդ անձից բռնագանձում է համապատասխան չափով դրամական միջոցներ. 3. Պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից: |