Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 61 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են թափուր, և սույն օրենքով նախատեսված մարմինները կարող են մեկնարկել Հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման և նշանակման գործընթացը. 2. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների թեկնածությունների առաջադրումը սույն օրենքով նախատեսված մարմիններն իրականացնում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի մեկնարկից երկու ամսվա ընթացքում: Հանձնաժողովի անդամների առաջին կազմի նշանակումն Ազգային ժողովն իրականացնում է սույն օրենքով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում. 3. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետներն են՝ 1) երկու անդամի համար՝ երկու տարի. 2) մեկ անդամի համար՝ երեք տարի. 3) մեկ անդամի համար՝ չորս տարի. 4) Հանձնաժողովի նախագահի համար՝ հինգ տարի. 4. Հանձնաժողովի առաջին կազմի անդամները երկրորդ անգամ Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել ընդհանուր հիմունքներով, հինգ տարի ժամկետով և համարվում են մեկ ամբողջական ժամկետ պաշտոնավարած. 5. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետով Հանձնաժողովի առաջին կազմի երկու անդամներին առաջարկում են համապատասխանաբար Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը, իսկ 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ժամկետները Հանձնաժողովի առաջին կազմի երկու անդամներից ամեն մեկի համար առաջարկում է Կառավարությունը՝ առաջադրման հետ միաժամանակ. 6. Հանձնաժողովի առաջին կազմի աշխատանքների կազմակերպման համար տվյալ տարվա պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման մասին Կառավարության որոշումը մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում. 7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար աշխատավայր և աշխատանքային պատշաճ պայմաններ ապահովելու համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջարկություն է ներկայացնում վարչապետի աշխատակազմ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 61 8. Հանձնաժողովը համարվում է ձևավորված, եթե Ազգային ժողովի կողմից նշանակվել է Հանձնաժողովի առնվազն չորս անդամ: Հանձնաժողովն իր կազմավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում է իր կանոնադրությունը և կառուցվածքը. 9. Հանձնաժողովի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ 1) տասնօրյա ժամկետում հաստատում է Հանձնաժողովի ձևավորման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների ժամանակավոր քանակ, բայց ոչ ավելի, քան 30 հաստիք, որում ներառվում է նաև գլխավոր քարտուղարի հաստիքը․ 2) սույն մասի 1-ին կետում նշված հաստիքների հաստատումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարի հետ կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչև տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը՝ այլ ինքնավար մարմնի գլխավոր քարտուղարի համար սահմանված պահանջների հաշվառմամբ. 3) սույն մասի 1-ին կետում նշված հաստիքների հաստատումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ձևավորում է փորձագիտական խմբեր՝ անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական: Փորձագիտական խմբերի համար սահմանում է գործողությունների ժամանակացույց. 4) ապահովում է Հանձնաժողովի հաշվառումն իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում՝ Հանձնաժողովի կանոնադրությունը հաստատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում. 10. Սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետով սահմանված փորձագիտական խմբերում նախատեսված պաշտոնները համալրվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր կնքելու միջոցով: Պայմանագրերը կնքում է գլխավոր քարտուղարը: Տվյալ անձանց վարձատրությունը սահմանվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների երկրորդ ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 61 11. Հանձնաժողովի կառուցվածքի, պաշտոնների անվանացանկի և հաստիքացուցակի հաստատումից հետո մինչև հաստիքների՝ օրենքով սահմանված կարգով համալրումը Հանձնաժողովի քաղաքացիական ծառայության հաստիքները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով, իսկ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության հաստիքները զբաղեցվում են սույն օրենքով սահմանված ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով. 12. Սույն օրենքից բխող իրավական ակտերը համապատասխան մարմիններն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում. 13. Հանձնաժողովը սույն օրենքի ընդունման պահից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մշակում, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով շրջանառության մեջ է դնում սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման արդյունքում պետական բյուջե մուծվող պետական տուրքերի կամ այլ պարտադիր վճարների գանձման դեպքերի, կարգի և չափերի կարգավորման մասին օրենսդրական ակտերի փաթեթ: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-444-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական: |