FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26.2

Ուսումնական կենտրոնը.
1. Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ` Ուսումնական կենտրոն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով.
2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`
    1) հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).
    2) հարկային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստումը.
    3) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.
    4) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.
    5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր.
3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ հարկային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: