FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  20.2

Մրցույթի արդյունքների ամփոփումը.
1. Մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով լիազոր մարմինը ստեղծում է մրցութային հանձնաժողով.
2. Մրցույթում հաղթող անձը որոշվում է մրցութային առաջարկությունների քննարկման արդյունքով` հետևյալ չափանիշների հիման վրա.
    1) ընդերքօգտագործման ոլորտում հայտատուի նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձը, նախատեսվող ներդրումների ծավալը, իրականացվելիք աշխատանքների ժամկետները, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը.
    2) մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները.
    3) մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական և տեխնիկական կարողությունները.
    4) մրցույթին չեն կարող մասնակցել սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետում նշված անձինք.
3. Մրցույթի արդյունքների ամփոփման կարգը սահմանում է մրցույթի կազմակերպիչը.
4. Մրցույթի մյուս մասնակիցների պահանջով 10-օրյա ժամկետում տրամադրվում է արձանագրության կրկնօրինակը.
5. Մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված անձի հետ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո՝ 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինը կնքում է նախնական պայմանագիր, որով սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետները:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  20.2

6. Մրցույթում հաղթող ճանաչված անձը նախնական պայմանագրով սահմանված ժամկետում դիմում է լիազոր մարմին՝ ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար՝ դիմումին կից ներկայացնելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը: Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 41-րդ հոդվածով սահմանված կարգով.
7. Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը բացասական է, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է մրցույթում հաղթող ճանաչված անձին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը: