FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  454

Պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը.
1. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի աշխատակցի կամ այդ հաստատությունում գտնվող այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը` այդ հաստատության բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի նկատմամբ բռնություն գործադրելը նույն նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: