FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  76

Հանրաքվեների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը.
1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովի խմբակցությունը հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն.
2. Սույն հոդվածով նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
3. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է իր որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցներ (փաստերի վերաբերյալ տեղեկություններ) ձեռք բերելը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարաններին և դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաև իր աշխատակազմի աշխատողներին: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Սահմանադրական դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սահմանադրական դատարանն իրավասու է նաև ձևավորելու աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան ոլորտի փորձագետների.
4. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով.
5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելու պահից 50 օրվա ընթացքում.
6. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 30 օրով.
7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
    1) հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ.
    2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը և հանրաքվեի դրված նախագիծը համարել ընդունված կամ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները: