FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  9

Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները. Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`
    ա) համայնքային անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը և անտառային տնտեսության վարումը՝ սույն օրենսգրքի համաձայն.
    բ) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը և դրանց իրականացման ապահովումն իրենց վարչական տարածքներում` օրենքով սահմանված կարգով.
    գ) անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը.
    դ) համայնքի կառավարմանը հանձնված պետական անտառների կառավարումը.
    ե) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար համաձայնության տրամադրումը: