Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ article 86 Պետության քաղաքականության հիմնական նպատակները. Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են` 1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը. 2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը. 3) բնակարանային շինարարության խթանումը. 4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը. 5) ծնելիության և բազմազավակության խթանումը. 6) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը. 7) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը. 8) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը. 9) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը. 10) տարածքային համաչափ զարգացումը. 11) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը. 12) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը. 13) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը. 14) հիմնարար և կիրառական գիտության զարգացումը. 15) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը. 16) բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով: |