Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 23 Քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման առանձնահատկությունները և դատապարտյալների ինքնագործ միավորումները. 1. Քրեակատարողական հիմնարկներում կարող են ստեղծվել դատապարտյալների աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ նպատակային ուղղվածություն ունեցող ինքնագործ միավորումներ, որոնք գործում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությամբ։ Այդ միավորումները կարող են համագործակցել համապատասխան նպատակային ուղղվածությամբ հասարակական կամ այլ կազմակերպությունների հետ. 2. Դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրներն են՝ զարգացնել դատապարտյալի մտավոր, մասնագիտական, ֆիզիկական կարողությունները և օգտակար նախաձեռնությունը, դրական ազդեցություն ունենալ դատապարտյալի վերասոցիալականացման գործում, մասնակցել դատապարտյալի աշխատանքը, կենցաղը և հանգիստը կազմակերպելուն, համագործակցել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ կարգապահության հաստատման ու դատապարտյալների միջև առողջ հարաբերությունների ձևավորման գործում, սոցիալական աջակցություն ցուցաբերել դատապարտյալին և նրա ընտանիքին։ Դատապարտյալների ինքնագործ միավորումները կարող են հետապնդել նաև պատժի նպատակներին, կատարման կարգին և պայմաններին չհակասող այլ խնդիրներ. 3. Ինքնագործ միավորումների անդամ դատապարտյալը լրացուցիչ արտոնություններից չի օգտվում. 4. Դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։ ՀԱՏՈՒԿ ՄԱՍ |