FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Եզրափակիչ մաս.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ սոցիալական վճարին առնչվող դրույթները` 2014 թվականի հունվարի 1-ից.
2. Գործատուները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողներն ու պայմանագրային եկամուտ ստացողները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար.
3. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք սույն օրենքով սահմանված կարգով տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2014 թվականի ապրիլի 15-ը` 2013 թվականի համար.
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային հաշվառման կանգնած անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անհատական հաշիվ բացելու կարգը սահմանում է լիազոր մարմինը.
5. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները 2012 թվականի համար հաշվարկները, հայտարարագրերը, տեղեկությունները ներկայացնում են էլեկտրոնային կամ թղթային եղանակով` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև սույն օրենքով սահմանված անձնավորված հաշվարկը առաջին անգամ ներկայացնելը, գործատուները պարտավոր են լիազոր մարմին գրանցման հայտեր ներկայացնել այն անձանց համար, որոնց հետ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ եղել են աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների մեջ: 2010 թ. դեկտեմբերի 30ԵրևանՀՕ-247-Ն