Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 Ապահովված պարտատոմսերի թողարկման ազդագիրը և թողարկման պայմանները. 1. Թողարկողը հիպոտեկային պարտատոմսերի թողարկման յուրաքանչյուր ծրագրի համար պարտավոր է հրապարակել ազդագիր, որը պետք է համապատասխանի «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին: Թողարկման ծրագրի ազդագիրը պետք է պարունակի մասնավորապես իրավական, ֆինանսական տեղեկություններ՝ 1) թողարկողի մասին. 2) կենտրոնացված թողարկողի դեպքում` տեղեկություններ բոլոր մասնակից կազմակերպությունների, ինչպես նաև կենտրոնացված թողարկողի մասին. 3) ապահովման միջոցների հսկողի մասին. 4) թողարկման ծրագրի ընդհանուր բնութագրի մասին՝ հատկանշելով դրա ծավալը, ակտիվների տեսակները. 5) թողարկման ծրագրի շրջանակում վարկավորման մեխանիզմների, ինչպես նաև ծրագրի այլ նշանակալից առանձնահատկությունների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ թողարկվող հիպոտեկային պարտատոմսերի ապահովվածության վրա. 2. Ծրագրի շրջանակում հիպոտեկային պարտատոմսերի յուրաքանչյուր առանձին թողարկման համար պետք է հրապարակվեն նաև այդ թողարկման պայմանները, որտեղ նկարագրվում են տվյալ թողարկման հիպոտեկային պարտատոմսերի էական հատկանիշները. 3. Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել մանրամասն պահանջներ սույն հոդվածի 1-ին մասում նշված թողարկման ծրագրի ազդագրի և 2-րդ մասում նշված թողարկման պայմանների նկատմամբ, այդ թվում` դրանց մեջ ներառման ենթակա տեղեկությունների և դրանց հրապարակման ընթացակարգերի վերաբերյալ. 4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված թողարկման ծրագրի ազդագրի գրանցումը, ինչպես նաև դրանում փոփոխությունները և լրացումներն իրականացվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված թողարկման պայմանների նկատմամբ կիրառվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գրանցման պարզեցված ընթացակարգեր: |