Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 179 Քրեական վարույթ չնախաձեռնելը. 1. Այն դեպքում, երբ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պայմաններին, քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմում, որի վերաբերյալ հաղորդումն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հսկող դատախազին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը. 2. Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, հսկող դատախազը հաստատում է այն կամ հանձնարարում է քննիչին նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն. 3. Քրեական վարույթ չնախաձեռնելու և դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատելու մասին քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է հաղորդումը ներկայացրած անձին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, ինչպես նաև պարզաբանելով քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը բողոքարկելու կարգը և ժամկետները: |