FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  400

Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը.
1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը`
    1) դատական ակտը թողնում է անփոփոխ.
    2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ.
    3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ.
2. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը: Դատական ակտը ողջամիտ ժամկետում ուղարկվում է դատական վարույթի մասնակիցներին ու համապատասխան ստորադաս դատարան.
3. Եթե Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայումն իրականացվում է ստորադաս դատարանում ընթացող վարույթի պայմաններում, ապա վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտը հայտարարվում է այդ դատարանի առաջիկա նիստում: