Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Տեխնիկական կանոնակարգման նպատակները և սկզբունքները. 1. Սույն օրենքը նպատակաուղղված է` 1) մարդու առողջության և անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը. 2) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային տարածաշրջանային (միջպետական) պահանջներին. 3) միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը. 2. Հայաստանի Հանրապետությունում շուկայում հասանելի դարձած տեխնիկական կանոնակարգերով կանոնակարգվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին պարտադիր է. 3. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա` 1) տեխնիկական կանոնակարգումը չպետք է սահմանափակի առևտուրն ավելի, քան անհրաժեշտ է սույն հոդվածի առաջին մասով սահմանված նպատակներին հասնելու համար. 2) տեխնիկական կանոնակարգերը պետք է փոփոխվեն կամ ուժը կորցրած ճանաչվեն, եթե դրանց ընդունումը խթանող պատճառները կամ հանգամանքներն այլևս գոյություն չունեն, կամ եթե փոփոխված հանգամանքները թույլ են տալիս ձեռնարկել առևտուրն առավել քիչ սահմանափակող միջոցներ: |