FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Ջրի ազգային քաղաքականության սկզբունքները. Ջրի ազգային քաղաքականությունը ապահովում է հետևյալ սկզբունքների իրականացումը.
    1) բնակչության հիմնական կենսական կարիքների ապահովումը.
    2) ներկա և ապագա սերունդների լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներով ապահովումը (քանակ և որակ).
    3) բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրապահանջի ապահովումը.
    4) բնակչության հատկապես սոցիալապես անապահով խավի հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրի մատչելիության ապահովումը.
    5) բնակչության մեջ ջրի խնայողաբար օգտագործման վերաբերմունքի դաստիարակումը և ձևավորումը, ջրի խնայողաբար օգտագործման խրախուսման տնտեսական և ֆինանսական մեխանիզմների մշակումը և կիրառումը. 6 ) «առաջարկն է ձևավորում պահանջարկը» սկզբունքի կիրառումը.
    7) ելնելով պահանջարկից` ջրային ռեսուրսների կարգավորման խնդիրների ձևավորումը (ներառյալ` ջրամբարների զարգացումը).
    8) երկրի զարգացման շահերից բխող տարբերակված և ճկուն սակագնային քաղաքականության մշակումը և կիրառումը.
    9) Սևանա լճի` որպես սոցիալական, տնտեսական, բնապահպանական արժեքների և բնության մշակութային ժառանգության, պահպանությունն ու վերականգնումը.
    10) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցման փուլային միջոցառումների մշակումը և կիրառումը` ելնելով ջրավազանի նշանակությունից.
    11) շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.
    12) «աղտոտողն է վճարում» և «օգտագործողն է վճարում» մեխանիզմի կիրառումը.
    13) ջրային ռեսուրսների պահպանության, կառավարման և օգտագործման ոլորտներում մարդկային և տեխնոլոգիական հզորությունների զարգացման ապահովումը.
    14) ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ավազան վնասակար նյութերի ու միացությունների արտանետման համար վճարների գանձումից հավաքագրված գումարների մասնահանման միջոցով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը և ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը.
    15) պետական ջրային կադաստրի վարման ապահովումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

16) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում միջազգային ընդունված պարտավորությունների կատարման և համագործակցության զարգացման ապահովումը.
    17) ջրի ազգային քաղաքականության ոլորտում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության մատչելիության ապահովումը: