FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26.1

Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը.
1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է, որը կազմակերպվում, իրականացվում և հավաստագրվում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթներով.
2. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացնում են Ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողները)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու և տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով.
3. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման համակարգով գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար.
4. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատելու, ճանաչելու, հավաստագրելու աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացը համակարգում, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը.
5. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը, ճանաչումը և հավաստագրումը կազմակերպվում ու իրականացվում են հետևյալ փուլերով.
    1) թեկնածուի հայտի գնահատման և ճանաչման գործընթաց.
    2) անձի գիտելիքների, փաստացի կարողությունների և որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության համադրում, գնահատում.
    3) ընդհանրական գնահատում, եզրակացություն.
    4) գնահատման արդյունքների պաշտոնական ճանաչում և հավաստագրում՝ պետական նմուշի միասնական փաստաթղթի (հավաստագրի և ներդիրի) շնորհում: Հավաստագրի ներդիրը համարվում է տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը և առանց հավաստագրի վավեր չէ.
6. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7. Հավաստագրի և հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
8. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (հավաստագիր և ներդիր) ստացած անձինք գրանցվում են Ուսուցման ազգային ռեեստրում։