FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  46

Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը.
1. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը, տեղամասային ընտրական հանձնաժողովի դեպքում` հանձնաժողովի քարտուղարը.
2. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները սահմանում են հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները հերթական նիստեր գումարում են սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում.
3. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով նրանց նշած ժամկետում՝ այդ մասին կապի հնարավոր միջոցներով տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով.
4. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը: Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի օրակարգում, հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող է ներկայացնել հանձնաժողովի գլխավոր քարտուղարը` ֆինանսատնտեսական հարցերի վերաբերյալ.
5. Ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է.
6. Ընտրական հանձնաժողովներն ստանում են վերադաս հանձնաժողովի կնքած գրանցամատյան՝ համարակալված էջերով: Գրանցամատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
7. Գրանցամատյանում նշվում են նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության, ինչպես նաև նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  46

8. Ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրական հանձնաժողովների նիստերին, քվեարկության օրը քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, մասնագետը (բացառությամբ քվեարկողների և տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների) վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով կրում են ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական: Հանձնաժողովի նախագահն արգելում է ընտրական հանձնաժողովներում, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց ներկայությունն ընտրական հանձնաժողովում (քվեարկության սենյակում).
9. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի նիստերին.
10. Ընտրական հանձնաժողովների որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանների գրառումների պատճենները և քաղվածքները (բացառությամբ վերահաշվարկի ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից քաղվածքների) կնքում և ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը կամ քվեարկության հաջորդ օրը` մինչև կնիքը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնելը: