FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28

Ընկերության կանոնադրական կապիտալը: Բաժնեմասերն ընկերության կանոնադրական կապիտալում.
1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է նրա մասնակիցների ավանդների արժեքից: Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր.
2. Ընկերության կանոնադրական կապիտալի և մասնակիցների ավանդների անվանական արժեքները որոշվում են դրամով.
3. Ընկերության մասնակիցների բաժնեմասերի չափը որոշվում է տոկոսներով կամ մասերի տեսքով: Ընկերության մասնակցի բաժնեմասի չափը պետք է համապատասխանի նրա բաժնեմասի անվանական արժեքի և ընկերության կանոնադրական կապիտալի հարաբերությանը.
4. Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանափակվել ընկերության մասնակցի բաժնեմասի չափը: Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանափակվել ընկերության մասնակիցների բաժնեմասերի փոխհարաբերության փոփոխման հնարավորությունը: Նշված դրույթները կարող են նախատեսվել ընկերության կանոնադրությամբ կամ հանվել ընկերության կանոնադրությունից նրա ստեղծման պահին, ինչպես նաև ընդհանուր ժողովի կողմից ընդունված միաձայն որոշմամբ: