FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  142

Օպերատորի կողմից կիրառվող տույժերը.
1. Օպերատորը շուկայի կանոններով սահմանված կարգով սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի և շուկայի կանոնների պահանջների խախտման համար շուկայի մասնակցի և հաշվետու թողարկողի նկատմամբ կարող է կիրառել տույժեր` շուկայի կանոններով սահմանված կարգով և չափերով.
2. Անձը, որի նկատմամբ կայացվել է տույժ կիրառելու որոշում, իրավունք ունի որոշումն իրեն հանձնելու պահից` 10 աշխատանքային օրվա ընթացքում, այն բողոքարկելու դատարանում կամ սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով և շուկայի կանոններով սահմանված կարգով օպերատորի կողմից ձևավորված արբիտրաժային տրիբունալում.
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տույժերի նշանակման վերաբերյալ որոշման բողոքարկումը չի կասեցնում դրանց կիրառումը.
4. Օպերատորը պարտավոր է շուկայի կանոններով սահմանված կարգով հրապարակել տեղեկատվություն տույժի կիրառման փաստի, ժամանակի, խախտման բնույթի և խախտումը թույլ տված անձի ինքնության վերաբերյալ, իսկ եթե տույժը բողոքարկվում է դատարանում, ապա նաև դատարանի վճիռը: