Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 Հիմնադրամի կանոնադրությունը. 1. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը հիմնադրամի կանոնադրությունն է (այսուհետ՝ կանոնադրություն). 2. Կանոնադրությունը սահմանում է` 1) հիմնադրամի անվանումը. 2) հիմնադրամի գտնվելու վայրը. 3) հիմնադրամի նպատակները. 4) ձեռնարկատիրական գործունեության այն տեսակների ցանկը, որոնցով հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել. 5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին՝ - ֆիզիկական անձանց համար՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն, - իրավաբանական անձանց համար՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, - համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը, - պետության համար՝ պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը. 6) հիմնադրամի գույքի տնօրինման և կառավարման կարգը. 7) հիմնադրամի շահառուների խմբերը. 8) հիմնադրամի գործունեության ժամկետը, եթե հիմնադրամը ստեղծվել է որոշակի ժամկետով. 9) հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ. 10) հիմնադրամի լուծարման կարգը. 11) օրենքին չհակասող այլ դրույթներ. 2.1. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրությունը պարունակում է նաև անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաև հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա ամրացրած սկզբնական այլ գույքի չափը և տեսակները և վերստուգիչի լիազորությունները. 3. Եթե հիմնադրամի կանոնադրության դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա կիրառվում են օրենսդրության դրույթները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 4. Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին. 5. Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը՝ հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրներից մեկի կամ սույն օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա: |