FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  278

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու կարգը. Գործի քննությունն սկսվում է տվյալ գործը քննող կոլեգիալ մարմնի կազմը հայտարարելով կամ պաշտոնատար անձին ներկայացնելով: Գործը քննող կոլեգիալ մարմնի նիստին նախագահողը կամ պաշտոնատար անձը հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ով է կանչված վարչական պատասխանատվության, գործի քննությանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Նիստում լսում են գործի քննությանը մասնակցող անձանց, հետազոտվում են ապացույցները և լուծվում միջնորդությունները: Գործի քննությանը դատախազի մասնակցության դեպքում լսվում է նրա եզրակացությունը: Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ, որը կազմվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով: Սույն օրենսգրքի 137.9-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ: