FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  79

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակելը և դրա իրավական հետևանքները.
1. Սույն օրենքի 78-րդ հոդվածով նախատեսված հիմքերով թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ.
2. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելու պահից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամ պահառուն այդ որոշմամբ սահմանված ժամկետով, բայց ոչ պակաս, քան 10 տարով, զրկվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարման և ակտիվների պահառության գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են տվյալ ծառայության մասով նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Պահառուն պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված իր պարտականությունները մինչև կենսաթոշակային ֆոնդի նոր պահառուի հետ պայմանագրի կնքումը և վերջինիս կենսաթոշակային ֆոնդի ակտիվների փոխանցումը.
3. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և պահառուին: Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում: