FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  332

Կամերալ մաքսային ստուգումը.
1. Կամերալ մաքսային ստուգումն անցկացվում է ստուգման ենթարկվող անձի կողմից մաքսային գործառնություններ իրականացնելիս և (կամ) մաքսային մարմինների պահանջով ներկայացված մաքսային հայտարարագրերում և (կամ) առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների, անդամ պետությունների պետական մարմինների փաստաթղթերի և տեղեկությունների, ինչպես նաև մաքսային մարմինների մոտ գտնվող և ստուգման ենթարկվող անձին առնչվող այլ փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով.
2. Կամերալ մաքսային ստուգումը մաքսային մարմինների կողմից անցկացվում է մաքսային մարմնի գտնվելու վայրում՝ առանց ստուգման ենթարկվող անձին այցելության, ինչպես նաև առանց կամերալ մաքսային ստուգում անցկացնելու մասին մաքսային մարմնի որոշումը (կարգադրագիրը) ձևակերպելու.
3. Կամերալ մաքսային ստուգումներն անցկացվում են առանց դրանք անցկացնելու պարբերականության սահմանափակումների.
4. Կամերալ մաքսային ստուգում անցկացնելու արդյունքները ձևակերպվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.
5. Կամերալ մաքսային ստուգում անցկացնելու արդյունքների հիման վրա, այդ թվում՝ մաքսային մարմնի պահանջով սահմանված ժամկետում փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չներկայացնելու դեպքում, կարող է արտագնա մաքսային ստուգում նշանակվել: