Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 92 Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը. 1. Սույն օրենքով գրանցելու և լիցենզիա տալու, թույլտվություն տրամադրելու, հաշվառելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետները Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող են Կենտրոնական բանկի կողմից կասեցվել, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով. 2. Գրանցելու և լիցենզիա տալու, թույլտվություն տրամադրելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկի կողմից անձի դիմումը, միջնորդագիրը, հայտը կամ ցանկացած այլ միջնորդություն չմերժելու կամ սահմանված ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում օրենքով սահմանված իրավական ակտերը համարվում են Կենտրոնական բանկի կողմից ընդունված: |