Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 202 - պղնձի խտանյութերի դեպքում՝ պղինձը, ոսկին, արծաթը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, - մոլիբդենի խտանյութի դեպքում՝ մոլիբդենը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, - ցինկի խտանյութի դեպքում՝ ցինկը, ոսկին, արծաթը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, - այլ խտանյութերի դեպքում՝ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող մետաղները, ա2. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս Կառավարությունը կարող է սահմանել՝ - վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն սահմանաչափերը։ Կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով, - մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը: Սահմանաչափերը հրապարակվում են՝ հիմնվելով մասնագիտացված միջազգային պարբերականների, այդ թվում՝ Վուդ Մակենզի (Wood Mackenzie), Մետալ Բյուլետին (Metal Bulletin) կամ համանման հեղինակությամբ միջազգային այլ պարբերականների կողմից մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրին։ Կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով, բ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պահին կամ դրանից հետո արձանագրված` պայմանագրով նախատեսված ցուցանիշներից ավելի շեղումներով պայմանավորված իրացման շրջանառության նվազեցումները (այդ թվում՝ մատակարարված խտանյութում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (տուգանային տարրերի) համար պայմանագրով նախատեսված չափից ավելի գների նվազեցումները, խոնավության համար պայմանագրով նախատեսված թույլատրելի ցուցանիշի խախտման դեպքում պայմանագրի գնի նվազեցումները) հաշվի չեն առնվում, |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 202 գ. եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ սույն օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում՝ սույն օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 85 տոկոսի արտադրյալը, դ. խտանյութի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են, և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիների հարկային հաշվարկներում). 4. Ռոյալթի վճարողի կողմից ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով. 1) ձուլվածքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված ձուլվածքի մատակարարման պայմանագրին համապատասխան, հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով. 2) հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծություն (խտանյութի ֆիզիկական ծավալ) է համարվում ձուլվածքի կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված` տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը` խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով). 3) ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված ձուլվածքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները. 5. Ռոյալթի վճարողի կողմից խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 202 Ռոյալթիի բազան. 1. Ռոյալթիի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ հարկման բազաները․ 1) Բ1 - հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` սույն բաժնում խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառություն. 2) Բ2 - շահույթ նախքան հարկումը, որը հաշվարկվում է որպես Բ1-ի և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված՝ Բ1-ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն. 3) Բ3 - շահույթ նախքան հարկումը, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, Բ3-ի հիման վրա ռոյալթիի գումարը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարողի մոտ Բ3-ը մեծ է 0-ից․ Բ3 =Բ2 - ՖԾ - (Բ1 x R1 ) - (Բ2 x R2 )-(Բ1 x 0.15 ) որտեղ՝ ՖԾ-ն Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերն են, որոնք Բ3-ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում Կառավարության սահմանած կարգով, դեպքերում և չափերով, իսկ R1 -ը և R2 -ը՝ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի դրույքաչափերը: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Բ2 -ի հաշվարկման ժամանակ՝ 1) իրացման շրջանառությունից ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների նվազեցում չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից. 2) բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով. 2. Ռոյալթիի հաշվարկման համար իրացման շրջանառությունը որոշվում է հաշվեգրման եղանակով. 3. Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 202 1) մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` մատակարարման պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան՝ խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Ընդ որում, խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում Կառավարության սահմանած ցանկում ներառված լաբորատորիաների տված եզրակացությունների հիման վրա որոշված՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 202 2) որպես մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գին՝ հիմք է ընդունվում մատակարարված խտանյութի համար մատակարարի և գնորդի միջև կնքված՝ խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան ըստ գնորոշման ժամանակահատվածի և գնանշումների (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված պայմանագրի գինը: Խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձևավորված՝ մետաղների միջազգային միջին գները: Եթե խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան՝ խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար, որպես ֆիզիկական ծավալի գին, հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով որոշված պայմանագրի գինը` առանց ավելացված արժեքի հարկի. 3) ռոյալթիի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված (անկախ մատակարարման պայմաններից) խտանյութի իրացման շրջանառություն է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ֆիզիկական ծավալի համար մատակարարի և գնորդի միջև կնքված արտադրանքի մատակարարման պայմանագրով որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) պայմանագրի գինը՝ հիմք ընդունելով հետևյալը. ա. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պայմանագրի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված ֆիզիկական ծավալից մատակարարման պահին որոշված ծավալի բացասական շեղման առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված ծավալի երկու տոկոսը, ա1. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս խտանյութի առանձին տեսակների համար վճարվող մետաղներ են համարվում՝ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 202 1) վերջնական արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` արտադրանքի մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված բոլոր մետաղների կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով. 2) վերջնական արտադրանքում յուրաքանչյուր մետաղի համար ռոյալթիի հաշվարկման իմաստով հիմք է ընդունվում տվյալ մետաղի խտանյութի ֆիզիկական ծավալի (խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) տեխնոլոգիապես հիմնավորված այն հաշվարկային մեծությունը, որը ծախսվել է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված արտադրանքում պարունակվող տվյալ ծավալի մետաղի ստացման համար. 3) վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները. 6. Իրացման շրջանառության որոշման նպատակով, առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում դրանում պարունակվող մետաղի փաստացի քանակությունը` գրամներով կամ տոննաներով: Սույն մասով սահմանված արտադրանքի օտարման դեպքում իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մետաղների վերջնական պարունակությունից (արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով), կիրառելով մետաղների միջազգային միջին գները. 7. Սույն օրենքի կիրառության իմաստով՝ մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները): |