FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  91

Ապրանքների բացթողման հիմքերը և պայմանները.
1. Ապրանքների բացթողման համար Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պայմաններն ապահովված լինելու դեպքում ապրանքները բաց են թողնվում հայտարարագրման ժամանակ նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել ապրանքների բացթողումը չեղարկելու դեպքեր և պայմաններ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում.
3. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել մաքսային մարմինների կողմից կատարվող՝ ապրանքների բացթողումը չեղարկելուն ուղղված մաքսային գործառնությունների կատարման կարգը Հանձնաժողովի որոշմամբ չկարգավորված մասով.
4. Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը տեղեկատվական փոխազդեցության համակարգի առկայության դեպքում ապրանքների բացթողման մասին ծանուցում է ուղարկում ժամանակավոր պահպանում կատարող անձին՝ ապրանքների բացթողման մասին որոշման կայացումից հետո՝ մեկ ժամվա ընթացքում.
5. Մաքսային մարմինների հետ համապատասխան տեղեկատվական փոխազդեցության համակարգի առկայության դեպքում սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ծանուցումը կարող է ուղարկվել նաև ապրանքների հայտարարագրման հետ առնչություն ունեցող այլ անձանց, որոնք Կոմիտեի սահմանած ձևով մաքսային մարմնի հետ կնքում են պայմանագիր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  91

6. Միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքով, Հանձնաժողովի որոշումներով, սույն օրենքով և Կառավարության սահմանած այն դեպքերում, երբ որպես մաքսային հայտարարագիր օգտագործվում են ապրանքների տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթեր, մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մասին, ինչպես նաև բացթողումը չեղարկելու մասին համապատասխան նշումները կատարվում են սույն մասում նշված փաստաթղթերի վրա: Սույն մասում նշված՝ ապրանքների բացթողման և բացթողումը չեղարկելու մասին մաքսային մարմինների կողմից նշումների կատարման կարգը սահմանում է Կոմիտեն.
7. Հանձնաժողովի կոլեգիայի որոշման համապատասխան մաքսային մարմին ներկայացվող դիմումի գրանցման վերաբերյալ մաքսային մարմնի պաշտոնատար անձը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է հայտարարատուին սույն մասում նշված դիմումի գրանցման օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: