Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննությունը. 1. Եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվածների, տրվել է բացասական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը փորձաքննությամբ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո այն ընդունում և ուղարկում է պաշտոնական հրապարակման: Փորձաքննության բացասական եզրակացությանը չհամաձայնելու դեպքում ակտը կարող է ուղարկվել հրապարակման` գրավոր տեղյակ պահելով նախարարությանը. 2. Եթե փոխվարչապետի, նախարարի կամ պետական կառավարման համակարգի այլ մարմինների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինն այն կարող է ընդունել և ուղարկել պաշտոնական հրապարակման` փորձաքննությամբ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո: Փորձաքննության բացասական եզրակացությանը չհամաձայնելու դեպքում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կարող է նախագիծը և բացասական եզրակացությունը ներկայացնել վարչապետի քննարկմանը: Վարչապետի` փորձաքննության բացասական եզրակացությանը չհամաձայնելու դեպքում ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը այն կարող է ուղարկել հրապարակման՝ գրավոր տեղյակ պահելով նախարարությանը վարչապետի դիրքորոշման մասին. 3. Եթե նախարարությունը գտնում է, որ հրապարակված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը չի համապատասխանում Սահմանադրության կամ սույն օրենքի պահանջներին, ապա դիմում է դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար: |