FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  13

Երեխայի անվտանգության, ներառյալ՝ առցանց անվտանգության ապահովումը.
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը, ներառյալ անվտանգ միջավայրում խնամքն ու դաստիարակությունը։ Պետությունը իր մարմինների ու կազմակերպությունների միջոցով ստեղծում է երեխայի համար անվտանգ միջավայր, ներառյալ՝ առցանց: Երեխայի համար անվտանգ առցանց միջավայրի ապահովման կարգը սահմանում է Կառավարությունը.
2. Առևտրային կամ ոչ առևտրային հիմունքներով համացանցային հասանելիություն ապահովող կազմակերպությունները, անկախ սեփականության ձևից, պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով երեխաների առցանց անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Երեխաների առցանց անվտանգությունն ապահովող կազմակերպություններին առաջադրվող պահանջները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով երեխայի իրավունքների ապահովման և երեխայի լավագույն շահերի պաշտպանության սկզբունքները.
3. Երեխայի անօրինական տեղաշարժը, այդ թվում՝ այլ պետություններ, առևանգումը, վաճառքն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով.
4. Երեխայի անվտանգության ապահովման համար Կառավարությունը սահմանում է այն առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին, պահել կամ կրել երեխաներին և այդ առարկաների ու իրերի հայտնաբերման և առգրավման կարգը, ինչպես նաև այն սննդամթերքի, առարկաների և իրերի ցանկերը, որոնք արգելված են պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում կամ ներս բերել այդ հաստատություններ ու այդ սննդամթերքը, առարկաները և իրերն ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում ի պահ հանձնելու կարգը: