Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 18 Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումը. 1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին համահունչ` մշակված երկրաբանական ուսումնասիրության պետական ծրագրերը կառավարության կողմից հաստատելու և դրանց իրագործումն իրավասու մարմինների կողմից ապահովելու միջոցով. 2. Պետական ծրագրերը մշակվում են կառավարության սահմանած կարգով և ներառում են մասնավորապես` 1) Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական ուսումնասիրության ոլորտում տիրող վիճակի գնահատականը` աշխատանքների յուրաքանչյուր տեսակի գծով ծառացած խնդիրների բացահայտմամբ և դրանցից առաջնահերթ լուծում պահանջող հարցերի հիմնավորմամբ. 2) ծրագրվող ժամանակահատվածում պետական պատվերի գծով սկսվող և շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման համար նախատեսվող ժամկետների սահմանմամբ, ինչպես նաև ծրագրվող աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կանխատեսմամբ և հիմնավորմամբ. 3) ծրագրվող ժամանակահատվածում մասնավոր ներդրումների հաշվին սկսվող և շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման համար տնտեսավարող սուբյեկտների ներգրավման և այդ աշխատանքների կատարման ժամկետների սահմանմամբ. 3. Երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական պատվերի ձևավորումն ապահովում է լիազոր մարմինը` մշակելով կատարվելիք աշխատանքների երկրաբանական ու տեխնիկական առաջադրանքների և (կամ) նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները. 4. Պետական պատվերով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի: |