Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 19 Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը. 1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են՝ 1) պետական ստանդարտացման ամենամյա ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը. 2) միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային, տարածաշրջանային և միջպետական ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը. 3) միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններին անդամակցության անդամավճարների վճարումը. 4) ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծումը և վարումը. 5) ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմիններին. 2. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորման այլ աղբյուրներ են` 1) ազգային ստանդարտների իրացումից ստացված միջոցները. 2) պայմանագրային հիմունքներով ստանդարտների մշակումից ստացված միջոցները. 3) համապատասխանության գնահատումից ստացված միջոցները. 4) օրենքով չարգելված այլ միջոցներ: |