FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  74

Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը.
1. Մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան է դիմում Կառավարությունը.
2. Սույն հոդվածում նշված գործերով, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, Սահմանադրական դատարանը կարող է աշխատակարգային որոշում ընդունել հիշյալ գործերը միմյանց հաջորդող դատական նիստերում քննելու մասին` այդ գործերից յուրաքանչյուրի քննության ավարտից հետո հետաձգելով դրանով ըստ էության որոշման ընդունումը մինչև բոլոր հիշյալ գործերի քննության ավարտը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործերից յուրաքանչյուրով Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումն ընդունվում է միևնույն դռնփակ խորհրդակցության արդյունքով, և բոլոր որոշումները դատական նիստում հրապարակվում են հաջորդաբար` ըստ քննված գործերի հերթականության.
4. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը կարող է իրականացվել բանավոր ընթացակարգով.
5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց հետո` երեք ամսվա ընթացքում.
6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
    1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
    2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին.
7. Եթե միջազգային պայմանագիրը էապես շոշափում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները, ապա Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը դրա վերաբերյալ պետք է համապատասխան նշում պարունակի: