FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  40

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը.
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի ստացման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինը դիմումատուին ծանուցում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության և դիմումի գրանցման մասին.
2. Դիմումի գրանցումից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը և այն սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ ներկայացնում է սույն օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, տրամադրում է եզրակացություն.
3. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում լիազոր մարմինը փաթեթը 3-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում տեղեկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում, վերացնում է նշված թերությունները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու դեպքում լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  40

4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն.
5. Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուների դեպքում ավարտվել են, մյուս դիմումատուների դիմումների վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչև հաջորդաբար առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը: 5․1. Եթե ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասը մետաղական օգտակար հանածոների ընդերքօգտագործման իրավունքի դադարեցված օբյեկտ է, և իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, ապա դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերի ավարտից հետո դիմումատուի վերաբերյալ որոշման ընդունման ժամկետը կասեցվում է մինչև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի.
5.2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումից հետո՝ 10-օրյա ժամկետում, դիմումատուն պարտավոր է դիմել լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը շարունակելու համար՝ ներկայացնելով՝
    1) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
    2) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների տված՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  40

3) հայտարարություն նախկինում ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի տվյալների ճշտությունը հավաստելու և դրանք անփոփոխ մնալու վերաբերյալ.
5.3. Նշված ժամկետում սույն հոդվածի 5.2-րդ մասով սահմանված դիմումը և փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դիմումն օրենքի ուժով համարվում է մերժված.
6. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված ուսումնասիրության ծրագիրը, ինչպես նաև դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.
7. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`
    1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
    2) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման առանձին օբյեկտ է.
    3) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ.
    4) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
    5) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու դեպքում.
5.1) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  40

5.2) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին.
    6) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.
    7) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.
    8) ընդերքի տեղամասը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը.
    9) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս.
    10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի դադարեցված օբյեկտ է, և իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը.
7.1. Սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված մեկ տարի ժամկետը լրանալուց հետո դիմումն օրենքի ուժով համարվում է մերժված.
8. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը.
9. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է: