FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Ֆիզիկական անձանց իրավունքները և պարտականությունները.
1. Ֆիզիկական անձն իրավունք ունի`
    1) Հարկային մարմնի հրամանով սահմանած կարգով լիազոր մարմնից ստանալու իր անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.
    2) իր անհատական հաշվում առկա անձնական տվյալները ճշտելու (ուղղելու) համար գրավոր դիմելու լիազոր մարմնին կամ գործատուին.
    3) գործատուից անվճար ստանալու լիազոր մարմին ներկայացրած իր անհատական տվյալների կրկնօրինակը.
    4) դատական և վարչական կարգով բողոքարկելու կամ վիճարկելու լիազոր մարմնի կամ գործատուի պաշտոնատար անձանց` իր անհատական հաշվում առկա տվյալներին առնչվող գործողությունները կամ անգործությունը.
2. Ֆիզիկական անձը պարտավոր է`
    1) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված տվյալները.
    2) լիազոր մարմնի պահանջով ներկայացնել անհատական հաշվում ներառելու ենթակա տվյալները հաստատող փաստաթղթեր.
    3) գործատուին և լիազոր մարմին ներկայացնել իրեն վերաբերող տվյալները հաստատող փաստաթղթեր: