Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Թողարկողի գործունեության հրապարակայնությունը. 1. Թողարկողը պարտավոր է կազմել, Կենտրոնական բանկ ներկայացնել և իր ինտերնետային տնային էջում հրապարակել սույն օրենքով սահմանված կարգով հիպոտեկային պարտատոմսերի թողարկման առնչությամբ կազմված ամսական հաշվետվություններ, որոնց ձևը, ներկայացման և հրապարակման կարգը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Ամսական հաշվետվությունները պետք է ներառեն տեղեկություններ զամբյուղում ներառված հիպոտեկային վարկերի, այդ վարկերի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի, կենտրոնացված թողարկման դեպքում՝ նաև ապահովված վերաֆինանսավորման վարկերի, դրանցով վերաֆինանսավորված վարկերի և վերաֆինանսավորված վարկերի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև փոխարինող ակտիվների վերաբերյալ: Ընդ որում, յուրաքանչյուր ակտիվի մասով հաշվետվությունը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները. 1) տեղեկություններ գրավի առարկա անշարժ գույքի մասին՝ ա. գույքի տեսակը, բ. գույքի արժեքը, գ. օգտագործման նպատակը, դ. գույքի գտնվելու վայրը. 2) տեղեկություններ ակտիվների մասին՝ ա. ապահովման միջոցները՝ ըստ անվանական գումարի, վարկի գումարի և գույքի արժեքի հարաբերակցության, մարման ժամկետի, ակնկալվող ժամկետայնության, տրամադրման պահից մինչև հաշվետվության հրապարակման պահն անցած ժամկետի, արժեկտրոնի, լողացող տոկոսով վարկերի դեպքում` հղման տոկոսադրույքի, տարածաշրջանի, վարկի նպատակի և գրավի տեսակի, բ. հաշվետու ժամանակաշրջանում ամբողջովին կամ մասնակիորեն մարված ապահովման միջոց հանդիսացող ակտիվների քանակն ու ծավալը, գ. հաշվետու ժամանակաշրջանում փոխարինված ակտիվների քանակն ու ծավալը, դ. հաշվետու ժամանակաշրջանում ակտիվների՝ ըստ քանակի ու ծավալի փոխարինման պատճառը, ե. հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ չփոխարինված այն վարկերի ծավալը, որոնց ապահովման միջոցի և գույքի արժեքի հարաբերակցությունը գերազանցում է 85%-ը, զ. հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովման միջոցների զամբյուղին ավելացրած ակտիվների քանակը և ծավալը, է. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեթոդաբանությանը համապատասխան որոշված` ակտիվների զուտ ներկա արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 ը. ակտիվների զուտ ներկա արժեքի փոփոխությունը՝ համեմատած տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակաշրջանի հետ. 3) տեղեկություններ ածանցյալ գործիքների մասին՝ ա. ածանցյալ գործիքների տեսակները, բ. ածանցյալ գործիքի յուրաքանչյուր տեսակով պայմանագրային գումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, գ. յուրաքանչյուր տեսակի ածանցյալ գործիքին բնորոշ արժեքը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ, դ. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեթոդաբանությանը համապատասխան որոշված` ածանցյալ գործիքներին բնորոշ արժեքի հանրագումարի փոփոխությունը` տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա նկատմամբ, ե. ածանցյալ գործիքների զուտ ներկա արժեքի փոփոխությունը` համեմատած տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա հետ. 4) տեղեկություններ պարտավորությունների մասին՝ ա. ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին տեղեկություններ` դասակարգված ըստ հիպոտեկային պարտատոմսերի մարման ժամկետի (վաղաժամկետ մարում պահանջելու իրավունք նախատեսող պարտատոմսերի դեպքում` ըստ առաջին հետկանչման օրվա և տվյալ օրվա միջև ընկած ժամկետի), հիպոտեկային պարտատոմսերի տեսակի (ֆիքսված կամ լողացող), վճարման ենթակա արժեկտրոնի և ժամկետայնության, բ. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեթոդաբանությանը համապատասխան որոշված` ապահովված հիպոտեկային պարտատոմսերի զուտ ներկա արժեքը. 5) տեղեկություններ ակտիվների և պարտավորությունների կառավարման մասին՝ ա. ապահովման միջոցների անվանական թեստը, ապահովման միջոցների եկամտաբերության թեստը, ակտիվների և պարտավորությունների համընդհանուր սպասվող ժամկետայնությունների միջև շեղման հաշվարկը, ակտիվների ու պարտավորությունների զուտ ներկա արժեքների հարաբերակցությունը. 6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 2. Թողարկողները պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները ներկայացնել՝ հղում կատարելով ապահովման միջոց հանդիսացող հիպոտեկային վարկերի և փոխարինող ակտիվների վերջին զամբյուղին: Կենտրոնական բանկը կարող է թողարկողներից պահանջել, որ նրանք տեղեկատվությունը տարանջատեն ըստ զամբյուղում առկա հիպոտեկային վարկերի առանձին ենթախմբերի (ըստ հիպոտեկային վարկերի տրամադրման սկզբնաժամկետի և այլն). 3. Մասնակից կազմակերպությունները պարտավոր են նաև կենտրոնացված թողարկողին տրամադրել յուրաքանչյուր վարկի հետ կապված` ժամանակացույցով նախատեսված և փաստացի դրամական հոսքերի մասին տեղեկություններ, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են կենտրոնացված թողարկողի կողմից սույն օրենքով նախատեսված պարտավորությունների կատարման համար: Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանել սույն մասում նշված տեղեկությունները տրամադրելու կարգ. 4. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև կենտրոնացված թողարկողների նկատմամբ: Կենտրոնացված թողարկողները պարտավոր են նաև հրապարակել մասնակից կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև ապանույնականացված տեղեկություններ առանձին մասնակից կազմակերպություններին վերաբերող ապահովման միջոցների զամբյուղի ծավալի մասին: Այն տեղեկությունները, որոնք կարող են նույնականացնել առանձին մասնակից կազմակերպություններին պատկանող ապահովման միջոցների զամբյուղի ծավալը կամ կառուցվածքը, կարող են հրապարակվել միայն այդ մասնակից կազմակերպության համաձայնությամբ: |