Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 93 Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուի պարտականությունը և իրավունքները. 1. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն պարտավոր է ավանդ ներդնել բաժնեհավաք կապիտալում: Ավանդի ներդրումը հավաստվում է ընկերակցության կողմից ավանդատուին տրվող` մասնակցության մասին վկայականով. 2. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն իրավունք ունի` 1) ստանալ ընկերակցության շահույթի մասը, որը կանոնադրությամբ նախատեսված կարգով հասնում է բաժնեհավաք կապիտալում ունեցած նրա բաժնեմասին. 2) ծանոթանալ ընկերակցության տարեկան հաշվետվություններին և հաշվեկշիռներին. 3) ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ ընկերակցությունից և կանոնադրությամբ նախատեսված կարգով ստանալ իր ավանդը, եթե այլ բան սահմանված չէ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ներդրումային ֆոնդի կանոնադրությամբ. 4) բաժնեհավաք կապիտալում ունեցած իր բաժնեմասը կամ դրա մասը հանձնել այլ ավանդատուի կամ երրորդ անձի: Ավանդատուները երրորդ անձանց նկատմամբ օգտվում են բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից` սույն օրենսգրքի 101 հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններով և կարգով: Ավանդատուի կողմից ամբողջ բաժնեմասն այլ անձի հանձնելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությանը: Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել ավանդատուի այլ իրավունքներ: |