FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

article  11

ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
    ա) Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկելը.
    բ) Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը.
    գ) կենսաբազմազանության պահպանության գերակայությունը.
    դ) Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի տարածքներում էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների, այդ թվում` կենսատեխնոլոգիաների պարտադիր կիրառումը.
    ե) կարճաժամկետ, միջինժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը և դրանց բնապահպանական պետական, ինչպես նաև օրենքով սահմանված այլ փորձաքննության պարտադիր ապահովումը.
    զ) բնօգտագործման ավանդական ձևերի խրախուսումը և աջակցումը: