Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Լրացուցիչ կրթությունը. 1. Լրացուցիչ կրթական ծրագրերն իրականացվում են անձի ամբողջ կյանքի ընթացքում մասնագիտական և անձնական կրթական պահանջմունքները բավարարելու նպատակով և համարվում են ոչ ֆորմալ ուսուցում ապահովելու միջոց. 2. Լրացուցիչ կրթական ծրագրերի խնդիրն է կատարելագործել, արդիականացնել և լրացնել մինչ այդ ձեռք բերված (նախընթաց) գիտելիքները, կարողությունները, հմտությունները և արժեքները. 3. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում են վերապատրաստումների, խմբային և անհատական մասնագիտական ուսուցման և կարճաժամկետ ուսուցման դասընթացների միջոցով, որոնց ուսումնառության արդյունքները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել. 3.1. Լրացուցիչ կրթություն (ուսուցում) կարող է իրականացնել Ուսուցման ազգային ռեեստրում որպես ուսուցում իրականացնող գրանցված ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ: Ուսումնական հաստատությունները և միջազգային հավատարմագրում ունեցող ուսումնական կենտրոններն իրենց կրթական ծրագրերի շրջանակում կարող են Ուսուցման ազգային ռեեստրում գրանցվել պարզեցված ընթացակարգով. 3.2. Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, ով բավարարում է տվյալ դասընթացի մուտքային պահանջները. 3.3. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման, իրականացման և վկայագրման գործընթացը համակարգում, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը. 3.4. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում, իրականացվում և վկայագրվում են հետևյալ փուլերով. 1) կատարելագործելու, լրացնելու, արդիականացնելու, նոր ձեռք բերելու ենթակա կարողությունների, գիտելիքների ու հմտությունների կարիքի գնահատում՝ ըստ մասնակցի նպատակների, պատվիրատուի կարիքների և պաշտոնի նկարագրի պահանջների. 2) պատվերի կամ առաջարկության հայտագրում. 3) լրացուցիչ կրթական ծրագրի փորձաքննություն՝ ըստ հայտագրված պատվերի կամ առաջարկության. 4) լրացուցիչ կրթական ծրագրի երաշխավորություն՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 5) երաշխավորված ծրագիրն իրականացնող կազմակերպության (կամ անհատի) ընտրություն՝ պատվիրատուի կամ մասնակիցների (ունկնդիրների) ազատ ընտրությամբ. 6) երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրի իրականացման ընթացքի մշտադիտարկում՝ Ուսուցման ազգային ռեեստրում ընդգրկված անկախ մասնագետներից ձևավորված մասնագիտական խմբի կողմից. 7) վկայագրում՝ պետական նմուշի միասնական փաստաթղթի (վկայականի և ներդիրի) շնորհում՝ երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրով սահմանված ուսումնառության արդյունքները ձեռք բերած մասնակցին (ունկնդրին): Վկայականի ներդիրը համարվում է տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը և առանց վկայականի վավեր չէ. 3.5. Լրացուցիչ կրթության վկայականի, վկայականի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը. 3.6. Լրացուցիչ կրթական ծրագրի կազմակերպման կամ իրականացման գործընթացում սույն հոդվածի 3.4-րդ մասի 6-րդ կետով սահմանված գործընթացում խախտումներ արձանագրվելու դեպքում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել արձանագրված խախտումը: Եթե սահմանված ժամկետում խախտումը չի վերացվում, ապա մինչև երկու տարի ժամկետով ապաակտիվացվում է Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումը։ Սույն մասի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումների տեսակները, դրանք վերացնելու ժամկետները, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումն ապաակտիվացնելու և վերաակտիվացնելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը. 3.7. Սույն հոդվածի 3.1-ին, 3.2-րդ և 3.4-րդ մասերով սահմանված փուլերը պարտադիր են այն կազմակերպությունների և մասնակիցների (ունկնդիրների) համար, որոնք՝ 1) ցանկանում են ստանալ պետական նմուշի միասնական փաստաթուղթ. 2) ցանկանում են կատարել այնպիսի աշխատանք կամ զբաղեցնել այնպիսի պաշտոն, որի համար օրենքներով սահմանված է մասնագիտական ուսուցման վկայական կամ դրան հավասարեցված փաստաթուղթ ունենալու պահանջը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 3.8. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (վկայական և ներդիր) ստացած անձինք գրանցվում են Ուսուցման ազգային ռեեստրում. 4. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով շնորհված միասնական նմուշի փաստաթուղթը (վկայականը և ներդիրը) կարող է գործատուի կողմից ընդունվել որպես մասնագիտական գործունեության կամ որոշակի զբաղմունքի համար անհրաժեշտ պարտադիր նախապայման: (04.05.22 ՀՕ-127-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված 26-րդ հոդվածի 3.7-րդ մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում սկսած 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ըստ ոլորտների (բնագավառների) Կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։) |