FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  45

Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինքնաբացարկի դեպքում դադարեցվում է նրա անդամությունը հանձնաժողովին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից ինքնաբացարկի դեպքում նախագահի տեղակալի կամ քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ինքնաբացարկի մասին դիմումը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից ինքնաբացարկի մասին դիմումը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին.
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահը դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում. այդ մասին հայտարարվում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու պահից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից դուրս գալու փաստն արձանագրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում.
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Սույն մասում նշված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում.
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  45

Սույն մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստը ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների դեպքում արձանագրում է վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահը` դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում. այդ մասին հայտարարվում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու պահից.
7. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը կոպտորեն խախտել է սույն օրենսգրքի դրույթները կամ 2 օրացուցային ամսվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից երեք կամ ավելի անգամ անհարգելի բացակայել է, ապա նրա լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Կրկնակի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունված լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ.
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ վաղաժամկետ դադարեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե հանձնաժողովի անդամը կոպտորեն խախտել է սույն օրենսգրքի դրույթները (բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության դեպքի): Նման պահանջով ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են դիմել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղամասային ընտրական հանձնաժողովում նրան նշանակած կուսակցությունը կամ նրան առաջարկած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  45

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Սույն մասում նշված դեպքերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում.
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ կարող են պաշտոնանկ արվել միայն, եթե քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ցուցաբերում են ակնհայտ անգործություն, որի հետևանքով կարող է վտանգվել քվեարկության նախապատրաստումը կամ քվեարկության բնականոն ընթացքը կամ քվեարկության արդյունքների ամփոփումը: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից.
6. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`
    1) եթե նա չունի ընտրական հանձնաժողովում նշանակվելու իրավունք.
    2) եթե կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը ներկայացրել է հանձնաժողովի անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում.
    3) եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարը կամ հանձնաժողովի անդամը ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Նման դիմում կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրվան նախորդող հինգերորդ օրվա ժամը 18.00-ն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին.
    4) եթե զորակոչվել է.
    5) եթե դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, կամ դատապարտվել է դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, կամ որպես պատիժ կիրառվել է կարճաժամկետ ազատազրկում կամ ազատազրկում։