Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 22 Հաշվեքննության գործընթացը. 1. Հաշվեքննության գործընթացը բաղկացած է հաշվեքննության իրականացման (այդ թվում՝ պլանավորման, կատարման և հաշվետվության) ու հետհսկողության փուլերից. 2. Հաշվեքննության գործընթացը կազմակերպվում է օրինականության, տնտեսման, ռեսուրսային ու նպատակային արդյունավետության սկզբունքների համաձայն. 3. Հաշվեքննիչ պալատն իր բացահայտած անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ քրեաիրավական որակում չի տալիս և դրանց քրեաիրավական հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում. 4. Հաշվեքննության առաջադրանքի, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության, ընթացիկ եզրակացության և հաշվեքննության հաշվետվության նախագծերի կազմման, վավերացման և Հաշվեքննիչ պալատի հաստատմանը ներկայացման կարգը, դրանց կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հաշվեքննության կազմակերպման և իրականացման այլ ներքին ընթացակարգերը սահմանում է Հաշվեքննիչ պալատը: |