Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու կամ հեռացվելու հետ կապված հաշվարկները. 1. Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից նրա բաժնեմասը փոխանցվում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից` 6 ամսվա ընթացքում, մասնակցին վճարել բաժնեմասի (կանոնադրական կապիտալում նրա ավանդի ոչ լրիվ վճարման դեպքում` վճարված մասին համապատասխան բաժնեմասի) արժեքը, որը որոշվում է ընկերությունից դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա: Ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերությունից դուրս եկող մասնակցին նրա համաձայնությամբ կարող է տրվել նրա բաժնեմասի արժեքին համապատասխան գույք: Ընկերությունից դուրս եկած մասնակցի` որպես ավանդ ներդրված գույքի օգտագործման իրավունքն ընկերությունը պահպանում է մինչև օգտագործման իրավունքի ժամկետի ավարտը, եթե ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ. 2. Եթե ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա ընկերությունը գույքի օգտագործման իրավունքը պահպանում է մինչև օգտագործման իրավունքի ժամկետի ավարտը, եթե ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: |