FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  51

Դատական կարգադրիչների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը.
1. Յուրաքանչյուր դատական կարգադրիչ պարտավոր է վերապատրաստվել Արդարադատության ակադեմիայում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաև անցնել հատուկ ուսուցում.
2. Պետական բյուջեով նախատեսվում են ծախսեր դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն իրականացնելու համար.
3. Արդարադատության ակադեմիան վերապատրաստման յուրաքանչյուր փուլի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կազմում և Դատական դեպարտամենտ է ներկայացնում վերապատրաստման մասնակցած դատական կարգադրիչների քանակի և վերապատրաստման ժամաքանակի վերաբերյալ տեղեկությունները.
4. Հատուկ ուսուցում անցնելու կարգը և ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ: