Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 139 Շուկան վերահսկելու օպերատորի պարտականությունը. 1. Օպերատորը պարտավոր է վերահսկել շուկայում գնագոյացումը և գործարքների կնքումը՝ ներքին տեղեկատվության օգտագործմամբ, գնային չարաշահմամբ և իրավական ակտերի խախտումով կնքված գործարքները բացահայտելու և կանխարգելելու նպատակով. 2. Օպերատորը շուկայի մասնակիցներին և հաշվետու թողարկողներին վերահսկում է օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով և շուկայի կանոններով նախատեսված սահմաններում և կարգով. 3. Օպերատորն իրավունք ունի ստուգելու շուկայի մասնակիցների՝ շուկայում մասնակցելու` վերջիններիս իրավունքի հետ կապված փաստաթղթերը և պահանջելու նրանցից տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են վերահսկողության իրականացման համար: Օպերատորն ունի նույնպիսի իրավունքներ նաև հաշվետու թողարկողների նկատմամբ: |