Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները. 1. Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ նշանակության դասակարգվում են` 1) պետական նշանակության. 2) տեղական նշանակության. 2. Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են` 1) երկրագնդի ձևի և արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը. 2) Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային), պլանային և բարձունքային համակարգերի սահմանումը. 3) պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը. 4) պետական ծանրաչափական ցանցի ստեղծումը և զարգացումը. 5) պետական գեոդինամիկական ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը. 6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման (դեմարկացիայի), սահմանազատման (դելիմիտացիայի) հետ կապված գեոդեզիական աշխատանքները. 7) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանի սահմանագծման, սահմանազատման հետ կապված գեոդեզիական աշխատանքները. 8) գեոդեզիական գործիքների և սարքավորումների հաշվառումը. 9) գեոդեզիական և ծանրաչափական չափումների արդյունքներով ստացված նյութերի ու տվյալների ֆոնդերի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը. 10) գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը. 11) գեոդեզիական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը. 12) պետական գեոդեզիական ցանցի հիմնակետերի պահպանությունը. 13) իրական ժամանակում մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի զարգացումը, շահագործումը և տվյալների մատակարարումը. 3. Տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են` 1) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի (գեոդինամիկա, քաղաքաշինություն, բնության պահպանություն, հանքավայրերի շահագործում, կադաստրային և հողաշինարարական այլ աշխատանքներ) իրականացման հետ կապված խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծումը կոորդինատային տարբեր (տեղական և պայմանական) համակարգերում. 2) խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի քարտադարանների ստեղծումն ու վարումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 4. Պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են` 1) տեղագրական և կադաստրային քարտեզների, հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը. 2) պետական մասշտաբային շարքի տեղագրական, կադաստրային, հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը և բազմացումը. 3) երկրի հեռազննումը և դրա արդյունքներով ստացված նյութերի մշակումը, վերծանումը, օդատիեզերական լուսանկարների ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզներ ստանալու նպատակով. 4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքները. 5) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքները․ 6) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը, դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր և թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը. 7) հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և պաշտոնական, թեմատիկ քարտեզների ու ատլասների, զբոսաշրջային ատլասների) ստեղծումը և հրատարակումը. 8) քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կիրառվող սարքավորումների հաշվառումը. 9) պետական բազային աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը. 10) պետական մասշտաբային շարքի քարտեզների, հատակագծերի, տարածական տվյալների և հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների ֆոնդի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը. 11) քարտեզագրության ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը. 12) քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը. 13) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծումը, վարումը և փոխգործելիության ապահովումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 14) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տվյալների ստեղծումը, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովումը. 15) ազգային տարածական տվյալների և ծառայությունների հասանելիության ապահովումն ազգային գեոպորտալի միջոցով. 16) քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման և կառավարման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նախապատրաստումը. 17) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կադաստրային քարտեզի վարումը. 5. Տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են` 1) ճյուղային (ոլորտային), տարածքային և տեղական ծրագրերի իրականացման նպատակով տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ստեղծումն ու հրատարակումը. 2) պետական (պետական մարմինների) և տեղական (համայնքային) աշխարհագրական տեղեկատվական համակարգերի, թեմատիկ տարածական տվյալների և թեմատիկ քարտեզագրական շերտերի, ոլորտային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծումը և վարումը. 3) կադաստրային քարտեզագրական աշխատանքների իրականացումը: |