FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Հայցի հարուցումից առաջ ապացույցներ պահանջելը.
1. Ուսումնասիրության իրականացման ընթացքում իրավասու մարմինը կարող է հավաքել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ սույն հոդվածով սահմանված կարգով.
2. Իրավասու մարմինը ձեռնարկում է ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված և գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ.
3. Իրավասու մարմինը կարող է դիմել առաջին ատյանի դատարան՝ ներկայացնելով նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված՝ ծառայողական տեղեկություններ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների), «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված՝ ծառայողական տեղեկություններ (բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների), վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն պահանջելու դիմում.
4. Դատարանը պահանջը քննում է առանց նիստ հրավիրելու և որոշում է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Դատարանի նախաձեռնությամբ՝ հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է հրավիրվել դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին ծանուցվում է միայն իրավասու մարմինը.
5. Դատարանը որոշում է կայացնում հայցվող տեղեկությունները պահանջելու վերաբերյալ, եթե իրավասու մարմինը հիմնավորում է, որ տվյալներն անհրաժեշտ են ուսումնասիրության համար էական նշանակություն ունեցող փաստերի վերհանման համար։ Դատարանի որոշումն ուղարկվում է միայն իրավասու մարմին.
6. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում՝ նշելով այն ապացույցները, որոնք պետք է տրամադրվեն իրավասու մարմնին, և այդ ապացույցները տրամադրելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև տրամադրման կարգը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

7. Դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան)՝ այն ստանալու պահից՝ յոթնօրյա ժամկետում, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումն ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում։ Վերաքննիչ և վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու որոշումն ուղարկվում է միայն իրավասու մարմին.
8. Դիմումը բավարարելու մասին որոշումը կարող է բողոքարկվել անձի կողմից, որի տվյալների ստացման առնչությամբ կայացվել է դատարանի որոշումը: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ այն սույն օրենքով նախատեսված կարգով ստանալու պահից՝ յոթնօրյա ժամկետում, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումն ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում։ Դատական ակտի բողոքարկումը չի կասեցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքը.
9. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի հիման վրա ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու՝ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով.
10. Ապացույցը պահանջելու մասին դատարանի որոշման հիման վրա իրավասու մարմինը կարող է դիմել և ստանալ որոշմամբ նախատեսված տեղեկությունները դրանք տիրապետող անձանցից.
11. Ապացույցը դատարանի որոշման մեջ նշված ժամկետներում իրավասու մարմին չներկայացնելու դեպքում իրավասու մարմինն ստանում է առաջին ատյանի դատարանի՝ ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթ և այն ուղարկում է հարկադիր կատարման։ Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

12. Անձինք, որոնք սույն հոդվածի հիման վրա տրամադրում են հայցվող տեղեկատվությունը, պարտավոր են պահպանել այդ տվյալների տրամադրման գաղտնիությունը և չբացահայտել ուսումնասիրության առկայության կամ տվյալների տրամադրման փաստն այլ անձանց, այդ թվում՝ իրենց հաճախորդներին։ (հոդվածը 11.04.24 ՀՕ-196-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի փոփոխության մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի)