Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 81.1 Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելը. Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը) կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը կամ ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը փակ տարածքներում չպահեստավորելը կամ անթափանց թաղանթով չծածկելը կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալը` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: |