FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

Ֆինանսական գործառնությունները.
1. Վարկային կազմակերպությունը սույն օրենքով սահմանված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել հետևյալ ֆինանսական գործառնությունները կամ դրանց մի մասը՝
    ա) ներգրավել փոխառություններ և (կամ) կնքել նմանատիպ գործարքներ.
    բ) տրամադրել վարկեր, փոխառություններ, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.
    գ) տրամադրել երաշխիքներ.
    դ) թողարկել արժեթղթեր, ինչպես նաև իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքներ կատարել.
    դ1) մատուցել վարկային կազմակերպության գործունեության հետ կապված վճարահաշվարկային ծառայություններ. դ.2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իր հաշվին և իր անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ.
    ե) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց ներդրումները, իրականացնել հավատարմագրային (լիազորագրային) կառավարում.
    զ) գնել, վաճառել և կառավարել բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ և մետաղադրամ.
    է) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում՝ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.
    ը) իրականացնել լիզինգ.
    թ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.
    ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն.
    ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի հետ ստացման գործունեություն.
    ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ իրականացնել վարկային կազմակերպություններին բնորոշ միջազգային պրակտիկայում ընդունված գործառնություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

2. Վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել ձեռնարկատիրական և սպառողական վարկեր կամ փոխառություններ: Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով ձեռնարկատիրական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է և տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես իր կողմից իրականացվող կամ իրականացվելիք ձեռնարկատիրական գործունեության համար: Սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում են համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ, բացառությամբ մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) վարկի կամ փոխառության.
3. Վարկային կազմակերպությունն իրավունք ունի փոխառություններ ներգրավելու և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելու իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իր մասնակիցների, Հայաստանի Հանրապետության և համայնքների, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Վերոհիշյալ վարկային կազմակերպությունների համար Կենտրոնական բանկը կարող է սահմանել նվազագույն պահանջներ: Օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավել: Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն հոդվածում նշված սուբյեկտների հետ ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

3.1. Վարկային կազմակերպություններին արգելվում է մատուցել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված ներդրումային կամ 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ոչ հիմնական ծառայությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» և «դ.2» կետերով նախատեսված գործառնությունների: Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ պահանջներ սահմանել վարկային կազմակերպությունների կողմից արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ կատարելու համար.
4. Վարկային կազմակերպություններին (բացառությամբ սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունների) արգելվում է իրականացնել արտադրական, առևտրային կամ լիցենզավորման ենթակա այլ գործունեություն: