Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 39 Ըստ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 1). 1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեք է համարվում այդ ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքների համար՝ դրանք Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառելիս և որը լրացվել է սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան, հետևյալ պայմանները բավարարելու դեպքում՝ 1) գնորդի՝ ապրանքների օգտագործման և տնօրինման իրավունքների մասով սահմանափակումներ չկան՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք՝ սահմանափակում են այն աշխարհագրական տարածաշրջանը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել. էականորեն չեն ազդում ապրանքների արժեքի վրա. սահմանված են Միության մարմինների ակտերով կամ անդամ պետությունների օրենսդրությամբ. 2) ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված չէ որևէ պայմանից կամ պարտավորությունից, որի ազդեցությունը ապրանքների գնի վրա չի կարող քանակապես որոշվել. 3) գնորդի կողմից ապրանքները հետագայում վաճառելու, այլ կերպ տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի կամ հասույթի ոչ մի մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի հատկացվում վաճառողին՝ բացի այն դեպքերից, երբ, սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան, կարող են կատարվել լրացուցիչ հավելագրումներ. 4) գնորդը և վաճառողը փոխկապակցված անձինք չեն, կամ գնորդը և վաճառողն այնպես են փոխկապակցված մեկը մյուսի հետ, որ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքն ընդունելի է մաքսային նպատակների համար՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան. 2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմաններից թեկուզ և մեկը չի բավարարվում, ապա փաստացի վճարված կամ վճարման ենթակա գումարը ընդունելի չի համարվում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար, և 1-ին մեթոդը չի կիրառվում. 3. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գին է համարվում այդ ապրանքների համար այն բոլոր վճարումների ընդհանուր գումարը, որոնք գնորդի կողմից կատարվել են կամ ենթակա են կատարման անմիջապես վաճառողին կամ հօգուտ վաճառողի՝ այլ անձի: Ընդ որում, վճարումները կարող են կատարվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 39 Եթե հայտարարագրվող ապրանքները մեկ գործարքի շրջանակներում ձեռք բերված առավել մեծ քանակությամբ միևնույն ապրանքների մաս են կազմում, ապա հայտարարագրվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը որոշվում է նույն հարաբերակցությամբ (համամասնությամբ), որով հարաբերակցվում են հայտարարագրվող ապրանքների քանակը և ձեռք բերված ապրանքների ընդհանուր քանակը. 4. Գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության փաստն ինքնին չպետք է հիմք ծառայի գործարքի արժեքը ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով անընդունելի համարելու համար: Այդ դեպքում պետք է վերլուծվեն վաճառքին զուգընթաց հանգամանքները: Եթե նշված փոխկապակցվածությունը չի ազդել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա, ապա գործարքի արժեքը համարվում է ընդունելի՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով. 5. Եթե վաճառողը և գնորդը փոխկապակցված անձինք են և դրա հետ մեկտեղ՝ հայտարարատուի կողմից ներկայացված կամ մաքսային մարմնի կողմից այլ եղանակով ստացված տեղեկատվության հիման վրա մաքսային մարմինը հայտնաբերում է նշաններ, որոնք վկայում են, որ վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածությունն ազդել է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա, ապա մաքսային մարմինն այդ նշանների մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտարարատուին: Մաքսային մարմինն այդ դեպքում անցկացնում է մաքսային հսկողություն, այդ թվում՝ վաճառքին զուգընթաց հանգամանքների վերլուծություն: Հայտարարատուն իրավունք ունի ապացուցելու փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա գնորդի և վաճառողի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 39 1) ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, այդ թվում՝ մաքսային մարմնի կողմից լրացուցիչ հարցված, որոնք բնութագրում (արտացոլում) են վաճառքին զուգընթաց հանգամանքները: Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա գնորդի և վաճառողի փոխկապակցվածության ազդեցությունը որոշելու նպատակով վաճառքին զուգընթաց հանգամանքները վերլուծելիս մաքսային մարմինը դիտարկում է գործարքի բոլոր պայմանները՝ ներառյալ գնորդի և վաճառողի կողմից իրենց առևտրային հարաբերությունները կազմակերպելու եղանակը և այն, թե ինչպես էր սահմանվել դիտարկվող գինը: Եթե անցկացված վերլուծության արդյունքում մաքսային մարմինը հայտնաբերում է, որ գնորդը և վաճառողը, լինելով փոխկապակցված անձինք, միմյանցից գնում և միմյանց վաճառում են ապրանքներ՝ այնպիսի պայմաններով, այդ թվում՝ համադրելի գներով (այսինքն՝ միևնույն մակարդակի գներով), ինչպիսիք կարող էին լինել նրանց՝ փոխկապակցված անձինք չլինելու պարագայում, ապա այդ փաստը համարվում է ապացույց այն բանի, որ գնորդի և վաճառողի փոխկապակցվածությունը չի ազդել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա. 2) ներկայացնել փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք հաստատում են, որ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը մոտ է ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու կամ դրան համապատասխան ժամանակահատվածում առկա հետևյալ ստուգիչ մեծություններից մեկին՝ նույնական կամ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեք՝ այդ ապրանքները Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառողի հետ չփոխկապակցված գնորդներին վաճառելիս. նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեք, որը որոշվել է սույն Օրենսգրքի 43-րդ հոդվածին համապատասխան. նույնական կամ համանման ապրանքների մաքսային արժեք, որը որոշվել է սույն Օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 39 6. Եթե մաքսային մարմինը բավարար տեղեկատվություն ունի այն մասին, որ սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ստուգիչ մեծություններից մեկը մոտ է ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքին, ապա այն չպետք է հայտարարատուից պահանջի լրացուցիչ տեղեկատվություն, որն ապացուցում է, որ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը մոտ է այդ ստուգիչ մեծությանը. 7. Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ստուգիչ մեծությունների՝ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի հետ համեմատություն անցկացնելիս հաշվի են առնվում հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունները՝ վաճառքի առևտրային մակարդակների, ապրանքների քանակի, սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածում նշված լրացուցիչ հավելագրումների միջև տարբերությունների, ինչպես նաև այն ծախսերի միջև տարբերությունների մասին, որոնք սովորաբար վաճառքի ժամանակ կրում է վաճառողը, երբ վաճառողը և գնորդը փոխկապակցված անձինք չեն՝ այն ծախսերի համեմատությամբ, որոնք վաճառողը վաճառքի ժամանակ չի կրում, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված անձինք են. 8. Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ստուգիչ մեծություններն օգտագործվում են հայտարարատուի նախաձեռնությամբ և բացառապես համեմատության նպատակով՝ սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան, և չեն կարող օգտագործվել որպես հիմք՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար. 9. Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը վերաբերում է այն ապրանքներին, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով, ինչի կապակցությամբ գնորդի կողմից վաճառողին փոխանցված շահաբաժինները կամ այլ վճարումներ, եթե դրանք կապված չեն ներմուծվող ապրանքների հետ, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ չեն ներառվում: |