Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 331 Մաքսային ստուգումը. 1. Մաքսային ստուգումը մաքսային հսկողության ձև է, որն անցկացվում է մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումից հետո սույն Օրենսգրքով սահմանված՝ մաքսային հսկողության այլ ձևերի և սույն Օրենսգրքով նախատեսված՝ մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառմամբ՝ անձանց կողմից անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության պահանջների պահպանումն ստուգելու նպատակներով. 2. Մաքսային ստուգումը կայանում է մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները և (կամ) մաքսային մարմնին ներկայացված կամ սույն Օրենսգրքին կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իր կողմից ստացված այլ տեղեկությունները հաշվապահական հաշվառման և հաշվետվության փաստաթղթերի և (կամ) տվյալների, հաշիվների և սույն Օրենսգրքով կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած այլ տեղեկատվության հետ համադրելու մեջ. 3. Մաքսային ստուգումը կարող է կիրառվել մաքսային հսկողության անցկացման ժամանակ՝ սույն Օրենսգրքի 310-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան, ինչպես նաև սույն Օրենսգրքի 397-րդ հոդվածի 5-րդ կետով և 430-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում. 4. Մաքսային ստուգումն անցկացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում ստուգման ենթարկվող անձն ստեղծվել, գրանցվել և (կամ) մշտական բնակության վայր ունի. 5. Ստուգման ենթարկվող անձինք ասելով ենթադրվում են հետևյալ անձինք՝ 1) հայտարարատուն. 2) փոխադրողը. 3) ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձը. 4) մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձը. 5) ապրանքների բացթողումից հետո դրանց նկատմամբ լիազորություններ ունեցող անձը. 6) լիազորված տնտեսական օպերատորը. 7) մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործարքներում ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցություն ունեցած անձը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 331 8) այն անձը, որի վերաբերյալ կա այն մասին վկայող տեղեկատվություն, որ նրա տիրապետման և (կամ) օգտագործման ներքո՝ միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ գտնվում (գտնվել) են ապրանքներ, այդ թվում՝ Միության մաքսային սահմանով անօրինականորեն տեղափոխված ապրանքներ. 6. Մաքսային ստուգման անցկացման ժամանակ մաքսային մարմինների կողմից կարող են ստուգվել՝ 1) ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու փաստը. 2) մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հավաստող փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը. 3) պայմանականորեն բաց թողնված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումների պահպանումը. 4) մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն Օրենսգրքով մաքսային գործի բնագավառում բոլոր գործունեության տեսակների համար նախատեսված պարտականությունների կատարումը. 5) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կողմից այդպիսի ռեեստրում ընդգրկման պայմանների կատարումը, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի կողմից լիազորված տնտեսական օպերատորներին ռեեստրում ընդգրկելու պայմանների կատարում և սույն Օրենսգրքով նախատեսված այլ պարտականությունների կատարումը. 6) ապրանքների օգտագործման պայմանների կատարումը՝ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերին համապատասխան. 7) մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների կատարումը. 7. Մաքսային ստուգումը կարող է լինել կամերալ կամ արտագնա. 8. Մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար կարող են ներգրավվել անդամ պետությունների այլ պետական մարմինների պաշտոնատար անձինք՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 9. Մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում վարչական իրավախախտման կամ հանցագործության մասին վկայող փաստերի հայտնաբերման դեպքում մաքսային մարմինների կողմից ձեռնարկվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան միջոցներ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 331 10. Մաքսային ստուգում անցկացնելու արդյունքների մասով մաքսային մարմնի որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: |